Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, հաշվի առնելով հանրապետությունում բարձր ջերմաստիճանային պայմանները և դրանցով պայմանավորված հրդեհների առաջացման վտանգը, հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։
Հատկապես հանգստի և բնության գրկում գտնվելու ընթացքում՝
▪️ չվառել խարույկներ չնախատեսված վայրերում,
▪️ չթողնել ապակյա տարաներ և այլ դյուրավառ նյութեր,
▪️ չնետել ծխախոտի մնացորդներ չոր բուսածածկույթի տարածքներում,
▪️ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության սահմանված պահանջները։
Հիշեցնում ենք՝ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել հրդեհների տարածման, բնական էկոհամակարգերի վնասման և շրջակա միջավայրի վրա ծանր հետևանքների։
Հորդորում ենք քաղաքացիներին լինել առավել զգոն և պատասխանատու՝ հատկապես անտառային, խոտածածկ և բնության հատուկ պահպանվող տարածքներում։