Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ թռչունների, կենդանիների վնասված առանձնյակների տեղափոխումը կամ վերջիններիս համար կացարաններ տրամադրելը Տեսչական մարմնի գործառույթների շրջանակից դուրս է։ Բացառիկ դեպքերում մենք օժանդակել ենք տեղափոխման հարցում։
Եթե կենդանիները, թռչուններն ակնհայտորեն վնասվել են որսագողության կամ դրա փորձի արդյունքում (մարմնի վրա առկա են հրազենից արձակած գնդակների կամ կոտորակի հետքեր, այլ ապացույցներ), խնդրում ենք տեղեկացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ իրավախախտներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար։