Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները նախկինում կասեցրել էին Արմավիրի մարզի Հացիկ բնակավայրում քաղաքացիներ Ա.Ա.-ի և Ս.Ղ.-ի կողմից՝ ոռոգման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվությունների ապօրինի 1-ական խորքային հորից կատարվող ապօրինի ջրառները։
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում կասեցվել էր նաև քաղաքացի Ա.Ի.-ի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից վարձակալած տարածքում գործող հանգստյան գոտում հայտնաբերված ապօրինի խորքային հորի հորատումը։
3 քաղաքացիներն էլ լիազոր մարմնից ձեռք են բերել համապատասխան թույլտվություններ։
Կայացվել են կասեցումները դադարեցնելու մասին որոշումներ։