
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 25-ի թիվ 28-Ա հրամանի համաձայն ձևավորվում է Տեսչական մարմնի ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խումբ։
Խմբի նպատակն է բարձրացնել բնապահպանական և ընդերքօգտագործման պետական վերահսկողության արդյունավետությունը, նպաստել ոլորտային խնդիրների վերհանմանը և լուծումների մշակմանը, ինչպես նաև ապահովել պետություն–մասնավոր հատված համագործակցությունն ու հանրային մասնակցությունը։
Խորհրդակցական աշխատանքային խումբը'
- քննարկում է բնապահպանական վերահսկողության ոլորտին առնչվող հիմնախնդիրներ,
- հանդես է գալիս մասնագիտական եզրակացություններով և առաջարկություններով,
- նպաստում է վերահսկողության համակարգի կատարելագործմանը,
- ձևավորում է մասնագիտական երկխոսության հարթակ։
Խումբը հանդիսանում է խորհրդատվական մարմին և գործում է կամավորության հիմունքներով։ Խմբի կազմը ձևավորվում է առավելագույնը 20 անդամով և գործում է մինչև մեկ տարի ժամկետով։
Ովքեր կարող են դիմել
Խմբի կազմում կարող են ընդգրկվել'
- շրջակա միջավայրի պահպանության, ընդերքօգտագործման, թափոնների կառավարման և բնապահպանական իրավունքի ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
- գիտական հաստատությունների ներկայացուցիչներ և փորձագետներ,
- ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներ,
- մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ,
- բնապահպանական ոլորտում բարձր հեղինակություն վայելող մասնագետներ։
Դիմելու կարգը
Խմբին անդամակցելու նամակ-հայտերը կարող եք ներկայացնել
📧 info@ecoinspect.gov.am
նամակի թեմայում նշելով՝ «Խորհրդակցական աշխատանքային խումբ»։
Հայտում անհրաժեշտ է ներառել'
- Անուն, ազգանուն
- Կազմակերպության անուն (առկայության դեպքում)
- Վերջին երեք տարվա գործունեության համառոտ նկարագիր
- Եթե կազմակերպություն է՝ ղեկավար կազմի տվյալները
- Համագործակցող կառույցների ցանկ
- Բնապահպանական վերահսկողության ոլորտում առաջնահերթ խնդիրների և առաջարկվող լուծումների հակիրճ նկարագրություն
- Հեռախոսահամար
- Էլեկտրոնային հասցե
📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի մարտի 12-ը։