Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելություն։
Ընդունելությանը մասնակցող քաղաքացու կողմից բարձրացվել են ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքում իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի վերաբերյալ առաջարկներ և բնապահպանական մի շարք հարցեր։