Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկվել են 2022թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, վերհանված թերություններն ու բացթողումները, ինչպես նաև 2023թ. տարեկան ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարման ընթացքը։
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ընթացիկ միջոցառումների, բնապահպանական իրավախախտումների օպերատիվ արձագանքման, կատարողականների կարգապահության վերաբերյալ: