Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ 2022թ․ իրականացրել է 81 ստուգում (2021թ-66, 2020թ-21, համեմատական աճ՝ 2021թ-22.7%, 2020թ-285.7%):
Տարեկան ծրագրով կատարողականը կազմում է՝ 2022թ-100%, 2021թ-57.1%, 2020թ-30.7%:
Ավարտված 81 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք (2021թ-366, համեմատական աճ՝ 2021թ-21.8%)
2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան թույլտվությունների առկայության ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք, որից միայն 6-ով ՊԵԿ-ի կողմից հաշվարկված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 961․178․695 ՀՀ դրամ:
Հայտնաբերված խախտումներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Հաշվի առնելով ոլորտի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների շնորհիվ գրանցած վերոհիշյալ բարձր ցուցանիշներն ու նշանակալի արդյունքները ԲԸՏՄ Ընդերքի վերահսկողության վարչությունը ճանաչվել է 2022թ․ տարվա լավագույն կառուցվածքային ստորաբաժանում։