ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 19-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 65 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 9.489.481 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 1.040.681 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել՝ 1.950.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես'
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 28 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 6.292.420 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 1.027.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել՝ 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 22 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 1.165.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 14 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 2.008.601 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 13.181 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 23.460 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 8 գործ (ընդհանուր՝ 1.289.10 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.189.968 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 14 հանձնարարագիր։
Նախկինում իրականացված 20 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի թվով 19 որոշում՝ 1.980.000 ՀՀ դրամի չափով, նաև 7-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 7.212.802 ՀՀ դրամի չափով։