ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը Տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ Հարություն Ստեփանի Ստեփանյանին կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, բնապահպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, ծառայողական պարտականություններն արդյունավետ և բարեխղճորեն, ինչպես նաև երկարամյա և անբասիր աշխատանք կատարելու համար պարգևատրել է շնորհակալագրով և կրծքանշանով։