ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Map Armenian Russian English

 Մենյու
Թեժ գիծ
119

Հայտարարություն

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի քաղաքացիական

 ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

 

         Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչի (ծածկագիր՝ 67-30.11-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

       Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչի (ծածկագիր՝ 67-30.11-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների ինչպես նաև աշխատանքի  կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին  տեղեկատվությունը ներառված է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

        Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչի (ծածկագիր՝ 67-30.11-Մ2-2)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է էլեկտրոնային եղանակով  https://cso.gov.am/  կայքէջին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
  2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

       Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի մարտի 29-ից ապրիլի 4-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

       Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ

       Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ https://cso.gov.am/ կայքէջի միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել  https://cso.gov.am/  կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:

        Հաջորդ  քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:

         Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է  ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

         Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում        «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից. նշված հատվածում՝

ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,

բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է և այն ուսումնասիրման փուլում է,

գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:

         Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի   համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:

          Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:

         Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ  https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

     Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 16-ին՝ ժամը      09:30-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կորյուն 15), մուտքը անձնագրով կամ նույնականացման քարտով):

    Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 18-ին՝               ժամը 10:00-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կորյուն 15), մուտքը անձնագրով կամ նույնականացման քարտով):

      Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

         Հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:

       Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

       Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

ՀՀ Սահմանադրություն

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

հոդվածներ՝   2, 6, 89, 90, 93, 151, 153, 180

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175622

հոդվածներ՝ 12,  23, 33, 38, 247, 254, 277, 282, 283

 

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք 

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137062

հոդվածներ՝ 3, 5, 7, 8, 13, 15, 18։

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174548

հոդվածներ՝ 1, 2.1,  3, 4, 5, 6, 11:

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք-      https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165294

հոդվածներ՝  3, 15, 19, 20, 30, 33, 46, 53, 62։

 

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172251

 հոդվածներ՝ 4, 12, 19, 20, 22, 24, 31, 38, 39։

 

 «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.

http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/gravor-khosq.pdf

էջ 19, 46, 47, 52, 70, 71,  73, 82, 94, 97, 104, 106, 108, 110, 114, 121, 125, 127, 132, 

137-144, 193, 201։

 

Կիրառական վիճակագրության հիմունքներ, Մ.Է. Մովսիսյան, Երևան 2018

http://library.asue.am/open/5979.pdf  

էջ՝  45, 84, 103-104։

 

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012

http://fliphtml5.com/fumf/egdx 

էջ՝  18, 31,  39, 40, 45, 47։

                                

«Վիճակագրության ընդհանուր տեսություն», ուսումնական ձեռնարկ, Ալեքսան Պետրոսյան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2007թ. http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2018/04/Petrosyan-Vitsakagrutyun.pdf

էջ 12։

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և  Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝  https://www.gov.am/am/announcements/item/346/  հրապարակված  ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

  • «Բարեվարքություն» կոմպետենցիա,

հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf 

     Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն  (հասցե՝ ՀՀ,  ք.  Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ (010) 515-637, էլեկտրոնային փոստի հասցե՝ liana.aloyan@gov.am):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



ecoinspect.am © 2019  logo