Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելության կարգ


Հավելված 1
ՀՀ բնապահպանության և ընդերքի
տեսչական մարմնի ղեկավարի
2019թ. «26» «հունիսի» N 189-Լ հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

  1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի կամ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը։
  2. Տեսչական մարմնում քաղաքացիների ընդունելությունն իրականացնում է Տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ ղեկավարի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
  3. Տեսչական մարմնի ղեկավարը քաղաքացիներին ընդունում է յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային ուրբաթ օրը, եթե ընդունելության օրը ոչ աշխատանքային է, ապա ընդունելությունը կատարվում է ամսվա վերջին աշխատանքային օրը։
  4. Ընդունելության համար քաղաքացիների նախնական գրանցումն իրականացնում է Տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը (այսուհետ՝ Բաժին)` գրանցաթերթում նշելով հերթական համարը, ամսաթիվը, քաղաքացու ազգանունը, անունը, հասցեն, ընդունելության շարժառիթը (հավելված 2, կետ 1, 2, 3)։
  5. Բաժնի համապատասխան աշխատակիցը նախապես գրանցված քաղաքացուն տեղեկացնում է ընդունելությանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանալու անհրաժեշտության մասին։
  6. Բաժինն ընդունելության գրանցումը և հաշվառումն իրականացնելուց հետո այն ներկայացնում է Տեսչական մարմնի ղեկավարին։
  7. Տեսչական մարմնի ղեկավարն իր հայեցողությամբ նշանակում է քաղաքացու հետ հանդիպում անցկացնող պատասխանատու պաշտոնատար անձին կամ քաղաքացուն ընդունում է անձամբ (հավելված 2, կետ 4):
  8. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները կամ պատասխանատու պաշտոնատար այլ անձինք քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում են սույն կարգի համաձայն, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
  9. Քաղաքացիների ընդունելությունից անմիջապես հետո տվյալ պատասխանատու անձը գրանցաթերթի վրա կատարում է նշում արդյունքի մասին, ստորագրում և վերադարձնում Բաժին՝ արդյունքներն ամփոփելու համար։
  10. Քաղաքացիների ընդունելության գրանցաթերթերը պահպանվում են Բաժնում։




Քաղաքացիների ընդունելության գրանցաթերթ


Հավելված 2

ՀՀ բնապահպանության և ընդերքի
տեսչական մարմնի ղեկավարի
2019թ. «26» «հունիսի» N 189-Լ հրամանի



ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԳՐԱՆՑԱԹԵՐԹ N

«     » «     »   2019թ.



1.Ազգանուն, անուն, հայրանուն

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

2. Հասցեն, հեռախոս
____________________________________________________________________________

____________________________________________________________________________

3. Հարցի համառոտ բովանդակություն
____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

4. Հանդիպման արդյունքների համառոտ նկարագիրը (հանձնարարական, եզրակացություն) հարցին պատասխանած պաշտոնյայի անուն ազգանունը, ստորաբաժանման անվանումը, քաղաքացու և ընդունողի ստորագրությունը։

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

(Պաշտոնը) (Անուն,.Ազգանուն) (Ստորագրություն)

____________________________________________________________________________

(Քաղաքացու.անուն,.ազգանուն) (Ստորագրություն) (Ամիս/տարեթիվ)









⬅ Վերադառնալ




 
ecoinspect.am © 2019  logo