Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ



Էջ  

30, դեկտեմբեր 2019

Բնականը գերադասում են արհեստականից

Ամանորի խորհրդանիշ համարվող եղևնիների պահանջարկը նախատոնական օրերին մեծանում է: Արդեն մի քանի օր է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները գործի են անցել. վերսհակում են բոլոր վաճառքի կետերը, ստուգում փաստաթղթերն ու եղեվնիների աշխարհագրությունը: Ըստ Կարինե Դանիելյանի կարեւոր չէ եղևնիները հատվում են Հայաստանի թե, այլ երկրի տարծքից: Գլոբալ էկոհամակարգն ընդհանուր է:

28, դեկտեմբեր 2019

Սիրելի Հայրենակիցներ, ևս մի քանի օր, և մենք ոտք կդնենք 2020թ-ի շեմին։ Բայց մինչ այդ շեմից ներս անցնելը մի հետադարձ հայացք նետենք անցնող տարուն՝ փորձելով արձանագրել մեր ձեռքբերումները և ուրվագծել այն աշխատանքները, որոնք կիրականացվեն արդեն գալիք տարում։

Ձևավորված ավանդույթ է, երբ մեր տեսչական մարմինը տարեվերջին փորձում է ամփոփել արածն ու չարածը, ուրախանալ ձեռքբերումներով ու ափսոսալ չիրականացածի համար։ Մեր տեսչական մարմինը ափսոսելու առիթ դժվար թե ունենա. փոխարենը կարող է հպարտանալ տարեվերջին գրանցած ձեռքբերումներով։

Համոզված եմ, որ 2020 թվականին մենք միասին կամրապնդենք ու կիրականացնենք նոր ծրագրեր։ Նոր տարի, նոր հույսեր, նոր սպասելիքներ...

Թող գալիք տարին սիրո և խնդության, նվաճումների ու ձեռքբերումների, բարու ու խաղաղության, հաղթանակների, անսասան որոշումների տարի լինի... Ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին իրենց առաքելությունն անմնացորդ կատարելու համար։ Սիրելի հայրենակիցներ 2020 թվականը թող խինդով ողողի Ձեր սրտերը...

Լավագույն մաղթանքներով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյան

27, դեկտեմբեր 2019

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 09-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ 27, դեկտեմբեր 2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 48 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 71.104.633 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մանրամասն ➜

26, դեկտեմբեր 2019

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելման և իրազեկման միջոցառումները ՀՀ Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ՝ Մ.Սանթրոսյանն ու Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ՝ Ն.Աղաբաբյանը ՀՀ Գեղարքունիքի և Լոռու մարզերում հանդիպել են «Սևան ազգային պարկի» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի, կոմունալ տնտեսությունների և մարզերում գործունեություն իրականացնող մի շարք տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ։

Մանրամասն ➜

26, դեկտեմբեր 2019

․․․Հիշեցում․․․ Տեսչական պլանային ստուգումների մասին

Բոլոր 6 տեսչական մարմինները կառավարությանը ենթակա մարմինների կարգավիճակում այս տարի առաջին անգամ, օրենքով սահմանված ժամկետում (դեկտեմբերի 1-ին) հրապարակել են 2020թ․ իրականացվելիք պլանային ստուգումների տարեկան ծրագրերը: Ստուգումներն ուղղված են լինելու առավելապես ամենառիսկային ոլորտներ և տնտեսավարողներ:
Հղումները՝ մեկնաբանության մեջ:

Միաժամանակ հանրությանը և սպառողներին տեղեկացնում ենք, որ օրենքով նախատեսված են պլանից դուրս ստուգումների իրականացման բոլոր հիմքերը, որոնք թույլ են տալիս տեսչական մարմիններին անհրաժեշտության դեպքում շտապ արձագանքել և ստուգումներ իրականացնել։

Մանրամասն ➜

19, դեկտեմբեր 2019

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 14.697.215 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 2.700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մանրամասն ➜

14, դեկտեմբեր 2019

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Արարատի մարզի, Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արագ արձագանքել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները՝ անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացրել ուսումնասիրություն։ Կատարվել են ջրերի նմուշառման աշատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

facebook
9, դեկտեմբեր 2019

Վ.Ավետիսյանը հանդիպեց շինարարական ընկերությունների տնօրենների հետ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Երևանում շինարարական գործունեություն իրականացնող տնտեսավորող սուբյեկտների տնօրենների և ներկայացուցիչների հետ։

Հանդիպում-խորհրդակցության ընթացքում քննարկվել են շինարարության ընթացքում բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման՝ շինարարական հրապարակների պարսպապատման, շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով շինությունները ծածկելու, ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, սորուն նյութերը և շինարարական աղբը փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով տեղափոխելու, շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար ջրելու, շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը լվանալու, շինարարական հրապարակի սահմաններից դուրս կեղտաջրերի թափանցումը բացառելու, սորուն նյութերը

facebook
2, դեկտեմբեր 2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի նոյեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 58 դեպք, որից 40 դեպքով հաշվարկվել է 12.001.580 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 12 դեպքով նշանակվել 1.050.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 40 դեպք, որից 40-ով հաշվարկվել է 8.724.080 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (3 բոխի, 1 թխկի, 1 կաղնի, 1 հաճարենի, 1 ուռենի) հաշվարկվել է 319.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (1,3 խմ վառելափայտ, 0,1 խմ թափուկ վառելափայտ)՝ 46.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (7 գնդաձև ակացիա) հաշվարկվել է 21.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 25 դեպքով (137,125 խմ վառելափայտ, 6 խմ թափուկ վառելափայտ, 360 պարկ փայտածուխ)՝ 4.908.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով իրականացվել է 10.800 ՀՀ դրամ չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ։։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թեղի) հաշվարկվել է 60.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ

29, նոյեմբեր 2019

2019 թվականի նոյեմբերի 29-ին կայացել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, կառավարման խորհրդի նախագահ՝ Էրիկ Գրիգորյանը։ Նիստի ընթացքում հաստատվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020թ. ընթացքում իրականացվելիք ստուգումների և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020թ. տարեկան գործունեության ծրագրերը։ Հաստատված ծրագրերին կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական կայք էջում։

20, նոյեմբեր 2019

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու համար նոր գերճշգրիտ սարք է ձեռք բերել:

19, նոյեմբեր 2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 44 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 53.506.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել 2.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես`

Մանրամասն ➜

18, նոյեմբեր 2019

Խորհրդատվական հանդիպում ՀՀ Շիրակի մարզի տնտեսավարող սուբյեկտների հետ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելման և իրազեկման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի մարզի, Գյումրի քաղաքում Տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության պետ՝ Վ.Գալոյանը, իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ՝ Ն.Աղաբաբյանը, ընդերքի վերահսկողության վարչության և Շիրակի ՏԲ աշխատակիցները խորհրդատվական հանդիպում ունեցան մարզում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների տնօրենների հետ։

Տեսչական ստուգումներ իրականացնելուց առաջ ներկայացվեցին ՀՀ կառավարության 2003 թվականի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1110-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները, ստուգաթերթերը, ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները։

Հնարավոր խախտումները կանխարգելելու նպատակով քննարկման ավարտին տրամադրվեցին խորհրդատվական նյութեր և բուկլետներ։

18, նոյեմբեր 2019

Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով

Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

15, նոյեմբեր 2019

Խորհրդակցություն Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում այսօր տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության ու Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների ղեկավարները, Սննդամթերքի անվտանգության ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ղեկավարների տեղակալները, ինչպես նաև նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչները:

06, նոյեմբեր 2019

Մամուլի հրապարակման հետքերով NewArmenia.am-ը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում է

Մամուլում հրապարակվել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մի խումբ աշխատակիցների բաց նամակն` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի գործունեությունից՝ մասնավորապես, նշելով, որ վերջինս չի պատասխանում տարածքային ստորաբաժանումների ղեկավարների զանգերին, նրանց ժամերով սպասեցնում է ընդունարանում, սակայն չի ընդունում։

Նամակագիրները պնդել էին նաև, որ Ավետիսյանը նշանակման առաջին իսկ օրվանից մի շարք աշխատակիցների, առանց օրինական հիմքերի և պատճառաբանությունների, պահանջել է ազատման դիմումներ գրել:

Նամակի հետքերով NewArmenia.am-ը շրջայց կատարեց Բնապահպանության տեսչական մարմնում, զրուցեց նաև Վ. Ավետիսյանի հետ։ Վերջինս ներկայացրեց իր մոտեցումն աշխատանքի կազմակերպման վերաբերյալ. աշխատողը աշխատելու է, չաշխատողը` չի աշխատելու։ Վիգեն Ավետիսյանի և տեսչական մարմնի այլ աշխատակիցների պարզաբանումները՝ տեսանյութում։

17, հոկտեմբեր 2019

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի վերաբերյալ

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Վթարը վերացվել է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:

Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։ Վթարի պատճառներն ուսումնասիրվում են: Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:

14, հոկտեմբեր 2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը որոշել է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին։

https://www.e-gov.am/gov-decrees/item/32722/

Մանրամասն ➜

12, հոկտեմբեր 2019

Արջի քոթոթին ազատեցին ցանկապատից

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի, Քարագլուխ գյուղի, «Տանձի դարս» կոչվող տարածքում արջը հայտնվել է մետաղալարի մեջ։ Տեսչական մարմնի Վայոց ձորի ՏԲ աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր։ Տեղում պարզվել է, որ անօգնական կենդանու՝ կարմիրգրքյան գորշ արջի քոթոթի թաթը փաթաթվել է հողամասի մետաղական ցանկապատի մեջ։ Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ, Ոստիկանության աշխատակիցներ և մի խում կենդանաբաններ։ Համատեղ ջանքերով կենդանին քնեցվել է, ազատվել մետաղալարից, ենթարկվել զննության, տեղափոխվել գյուղից հեռու տարածք և բաց թողնվել վայրի բնություն։ Տեսչական մարմնի աշխատակցներն ուսումնասիրել են շրջակայքը՝ հնարավոր այլ նմանատիպ մետաղալարեր գտնելու նպատակով, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։

30, սեպտեմբեր 2019

Կարմիրգրքյան թռչունները վերադարձվեցին բնություն

Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած, մի քանի կարմիրգրքյան, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող թռչուններ։

Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվեց իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, ԲրդԼինքս Հայաստան ՀԿ, ինչպես նաև էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության (PEES) կենտրոնի համատեղ ու երկարատև համագործակցության արդյունքում։

Ամիսներ առաջ բնության մեջ տարատեսակ վնասվածքներ ստացած թռչուններին Տեսչական մարմնի աշխատակիցները տեղափոխել էին վերոհիշյալ վերականգնողական կենտրոն, որտեղ թռչունների խնամքը ստանձնել էին կենդանաբաններն ու անասնաբույժները։ Թռչուններին պարբերաբար այցելում և նրանց ապաքինման ընթացքին հետևում էին Տեսչական մարմնի աշխատակիցներն ու կենդանաբանները։

Լիովին կազդուրված և օղակավորված թռչուններին, ըստ կենդանաբանների եզրակացության, որոշվեց բաց թողնել բնություն Արարատյան դաշտում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում և Ախուրյանի շրջանում։ Կարմիրգրքյան տեսակի բաց թողնված թռչուններից են վարդագույն հավալուսնը, մորուքավոր անգղը, բվեճը և քարարծիվը։ Վերացող այս թռչնատեսակներից բացի, Տեսչական մարմինը և վերոնշյալ մասնագետների խումբը համապատասխան որոշում կայացրեց և կազմակերպեց նաև 1 սովորական ճուռակի ու 3 արագիլների բնություն վերադարձնելու գործընթացը։

Էջ  



 
ecoinspect.am © 2019  logo