Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ



Էջ  

25, փետրվար 2020

Հաշվետվություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 29-ից փետրվարի 01-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 17 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 1.695.790 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 620.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մանրամասն ➜

21, փետրվար 2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները

Տեսչական մարմինը կարևորելով տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկության մակարդակի բարձրացումն ու հնարավոր խախտումների կանխարգելումը Երևան քաղաքում ու ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել է մի շարք խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցել են 80-ից ավել տնտեսավարող սուբյեկտների, 17 հասարակական կազմակերպությունների, 3 որսորդական միավորումների, 10 կոմունալ ծառայություն ՀՈԱԿ–ների, 15 ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների և/կամ ներկայացուցիչներ, հանդիպումների ընթացքում տրամադրվել են նաև տեղեկատվական-խորհրդատվական նյութեր ու բուկլետներ։

Մանրամասն ➜

21, փետրվար 2020

Հաշվետվություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 48 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 4.496.340 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 13 դեպքով նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Մանրամասն ➜

20, փետրվար 2020

ՀԻՇԵՑՈՒՄ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունների կազմակերպումն իրականցվում է յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային ուրբաթ օրը։

http://ecoinspect.am/reception.html

17, փետրվար 2020

Հաշվետվություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 19.294.827 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Մանրամասն ➜

07, փետրվար 2020

Հաշվետվություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 8-10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 13 դեպք, որից 9 դեպքով հաշվարկվել է 4.608.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Մանրամասն ➜

05, փետրվար 2020

Սոցիալական ցանցի գրառումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1628/05/18 վարչական գործով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դատարանին է ներկայացրել իր գրավոր դիրքորոշումը 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտը և վարչական բողոքը մերժելու մասին 15.11.2018թ. թիվ 30/1 որոշումն անվավեր ճանաչելու հայցի վերաբերյալ:

05, փետրվար 2020

Հաշվետվություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 58 դեպք, որից 43 դեպքով հաշվարկվել է 135.681.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Մանրամասն ➜

30, հունվար 2020

Հերքում «Էկոնյուզ» կայքում հրապարակված ապատեղեկատվության վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի ՏԲ աշխատակիցները, հաշվի առնելով «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ-ի գրությունը, 2019թ. դեկտեմբերի 11-ին Գյումրու «Օազիս» ռեստորանից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված թվով 1 «Ռեզուս մակակ» տեսակի կապիկին կարանտինային բուժման և հետազոտության նպատակով տեղափոխել են «Զօօ ֆաունա-Արտ» վերականգնողական կենտրոն:

Ցավում ենք, որ հոդվածագիրը չի կարողացել ուսումնասիրել իրականացված աշխատանքների ժամանակագրությունը և չի համադրել փաստերը։

Չանդրառնալով հրապարակման հեղինակի կողմից ապատեղեկատվություն տարածելու դրդապատճառներին՝ հորդորում ենք զերծ մնալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անվան հետ որևէ առնչություն չունեցող, կեղծ լուրեր տարածելուց։

28, հունվար 2020

Սիրելի հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում ենք Հայոց բանակի հաղթական տոնի կապակցությամբ։

Մեր երկրի սահմաններն անսասան պահող մեր նվիրյալ քաջորդիներին մաղթում քաջառողջություն, արիություն ու անկոտրում կամք։

Թող մեր հայրենիքի երկինքը լինի խաղաղ, սահմաններն՝ անառիկ ամուր:

Շնորհավոր տոնդ Հայոց բանակ։

Իրազեկում

24, հունվար 2020

Երեկ կառավարության որոշմամբ հաստատվեց այն տնտեսավարող սուբյեկտների վերանայված շրջանակը, որոնց մոտ բնակչության և շրջակա միջավայրի անվտագության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված ստուգումներն իրականացվելու են վեց ամիսը մեկ պարբերականությամբ։ Ստուգումներն անցկացնելու իրավասությունը վերապահվել է երկու տեսչական մարմինների՝ ՔՏՀԱՏՄ և ԲԸՏՄ։

Փոփոխությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ։   https://www.e-gov.am/gov-decrees/item/33328/

15, հունվար 2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն այսօր անցկացրել է գործակարգավարական առաջին խորհրդակցությունը: Ամփոփելով նախորդ տարվա հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները` պարոն Ավետիսյանը հանձնարարել է 2020թ. ընթացքում կատարվելիք աշխատանքներին, ծրագրերին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, իրականացնել հավուր պատշաճի և սահմանված ժամկետներում։

Տեսչական մարմնի ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտ է առավել ակտիվ գործունեություն ծավալել ոլորտում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, արագ արձագանքել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներին ու ահազանգերին, ինչպես նաև աշխատանքները դարձնել հանրության համար առավել թափանցիկ։ Աշխատանքային առաջնահերթությունները քննարկելուց հետո տրվել են նաև այլ հանձնարարականներ։

15, հունվար 2020

2019 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել է 40 հարցում և քաղաքացիների կողմից՝ 90 գրավոր դիմում, «Թեժ գծի» հեռախոսահամարին 55 ահազանգ՝ ծառահատումների, աղբավայրերի գարշահոտության, հողի վերին շերտի տեղափոխման, գետերի, լճերի աղտոտման, ճահճացման, անօրինական մեթոդներով ձկնորսության, ձկան անօրինական վաճառքի, ապօրինի որսի, արդյունաբերական թափոնների, վայրի կենդանիների պահման, հանքարդյունաբերության ոլորտում մթնոլորտ արտանետումների վերաբերյալ։ Բարձրացված բոլոր հարցերին տրվել են օրենքով սահմանված կարգով պատասխաններ, իրականացվել է արագ արձագանքում և տրամադրվել խորհրդատվություն։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության, ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական և օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում արձանագրվել է թվով 977 իրավախախտում:

Հարուցված վարչական վարույթների արդյունքում վարչական տույժի են ենթարկվել թվով 483 անձ:

Իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրավապահ մարմիններին ուղարկվել է թվով 584 գործ, կարճվել՝ 123-ը, մյուս գործերն ընթացքի մեջ են։

14, հունվար 2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 56 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 25.550.516 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 29 դեպքով նշանակվել է 2.570.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մանրամասն ➜

9, հունվար 2020

Սույն թվականի հունվարի 2-ին «SHAMSHYAN.com» կայքում հրապարակված՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ապօրինի հատված ծառերի մասին հոդվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 17-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները տեղատեսություն են իրականացրել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում և պարզել, որ ապօրինի հատվել է 21 սմ տրամագծով 1 թեղի և 33 սմ տրամագծով 1 վիրգինյան գիհի տեսակի ծառ, հաշվարկվել է 330.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախապատրաստված նյութերը 2019 թվականի դեկտեմբերի 23-ին փոխանցվել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն։

30, դեկտեմբեր 2019

Բնականը գերադասում են արհեստականից

Ամանորի խորհրդանիշ համարվող եղևնիների պահանջարկը նախատոնական օրերին մեծանում է: Արդեն մի քանի օր է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները գործի են անցել. վերսհակում են բոլոր վաճառքի կետերը, ստուգում փաստաթղթերն ու եղեվնիների աշխարհագրությունը: Ըստ Կարինե Դանիելյանի կարեւոր չէ եղևնիները հատվում են Հայաստանի թե, այլ երկրի տարծքից: Գլոբալ էկոհամակարգն ընդհանուր է:

28, դեկտեմբեր 2019

Սիրելի Հայրենակիցներ, ևս մի քանի օր, և մենք ոտք կդնենք 2020թ-ի շեմին։ Բայց մինչ այդ շեմից ներս անցնելը մի հետադարձ հայացք նետենք անցնող տարուն՝ փորձելով արձանագրել մեր ձեռքբերումները և ուրվագծել այն աշխատանքները, որոնք կիրականացվեն արդեն գալիք տարում։

Ձևավորված ավանդույթ է, երբ մեր տեսչական մարմինը տարեվերջին փորձում է ամփոփել արածն ու չարածը, ուրախանալ ձեռքբերումներով ու ափսոսալ չիրականացածի համար։ Մեր տեսչական մարմինը ափսոսելու առիթ դժվար թե ունենա. փոխարենը կարող է հպարտանալ տարեվերջին գրանցած ձեռքբերումներով։

Համոզված եմ, որ 2020 թվականին մենք միասին կամրապնդենք ու կիրականացնենք նոր ծրագրեր։ Նոր տարի, նոր հույսեր, նոր սպասելիքներ...

Թող գալիք տարին սիրո և խնդության, նվաճումների ու ձեռքբերումների, բարու ու խաղաղության, հաղթանակների, անսասան որոշումների տարի լինի... Ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին իրենց առաքելությունն անմնացորդ կատարելու համար։ Սիրելի հայրենակիցներ 2020 թվականը թող խինդով ողողի Ձեր սրտերը...

Լավագույն մաղթանքներով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյան

27, դեկտեմբեր 2019

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 09-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ 27, դեկտեմբեր 2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 48 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 71.104.633 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մանրամասն ➜

26, դեկտեմբեր 2019

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելման և իրազեկման միջոցառումները ՀՀ Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ՝ Մ.Սանթրոսյանն ու Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ՝ Ն.Աղաբաբյանը ՀՀ Գեղարքունիքի և Լոռու մարզերում հանդիպել են «Սևան ազգային պարկի» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի, կոմունալ տնտեսությունների և մարզերում գործունեություն իրականացնող մի շարք տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ։

Մանրամասն ➜

26, դեկտեմբեր 2019

․․․Հիշեցում․․․ Տեսչական պլանային ստուգումների մասին

Բոլոր 6 տեսչական մարմինները կառավարությանը ենթակա մարմինների կարգավիճակում այս տարի առաջին անգամ, օրենքով սահմանված ժամկետում (դեկտեմբերի 1-ին) հրապարակել են 2020թ․ իրականացվելիք պլանային ստուգումների տարեկան ծրագրերը: Ստուգումներն ուղղված են լինելու առավելապես ամենառիսկային ոլորտներ և տնտեսավարողներ:
Հղումները՝ մեկնաբանության մեջ:

Միաժամանակ հանրությանը և սպառողներին տեղեկացնում ենք, որ օրենքով նախատեսված են պլանից դուրս ստուգումների իրականացման բոլոր հիմքերը, որոնք թույլ են տալիս տեսչական մարմիններին անհրաժեշտության դեպքում շտապ արձագանքել և ստուգումներ իրականացնել։

Մանրամասն ➜

19, դեկտեմբեր 2019

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 14.697.215 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 2.700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մանրամասն ➜

14, դեկտեմբեր 2019

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Արարատի մարզի, Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արագ արձագանքել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները՝ անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացրել ուսումնասիրություն։ Կատարվել են ջրերի նմուշառման աշատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

facebook
9, դեկտեմբեր 2019

Վ.Ավետիսյանը հանդիպեց շինարարական ընկերությունների տնօրենների հետ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Երևանում շինարարական գործունեություն իրականացնող տնտեսավորող սուբյեկտների տնօրենների և ներկայացուցիչների հետ։

Հանդիպում-խորհրդակցության ընթացքում քննարկվել են շինարարության ընթացքում բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման՝ շինարարական հրապարակների պարսպապատման, շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով շինությունները ծածկելու, ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, սորուն նյութերը և շինարարական աղբը փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով տեղափոխելու, շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար ջրելու, շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը լվանալու, շինարարական հրապարակի սահմաններից դուրս կեղտաջրերի թափանցումը բացառելու, սորուն նյութերը

facebook
Էջ  



 
ecoinspect.am © 2019  logo