Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ



27, դեկտեմբեր 2019

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 09-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ 27, դեկտեմբեր 2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 48 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 71.104.633 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 30 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 59.900.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (387 հաճարենի, 1 բարդի, 1 բալենի հաշվարկվել է 55.669.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (5,6 խմ թափուկ վառելափայտ, 0,03 խմ վառելափայտ)՝ 112.180 ՀՀ դրամի չափով չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրվածապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (15 հաճարենի, 5 հացենի, 1 ղաժի հաշվարկվել է 2.370.810 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 8 դեպքով (3,82 խմ թափուկ վառելափայտ, 2,2 խմ վառելափայտ, 7,4 խմ կողահատ տախտակ, 400 պարկ փայտածուխ)՝ 1.129.160 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով իրականացվել է 82.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (4 թեղի) հաշվարկվել է 56.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է 190.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 թեղի) հաշվարկվել է 240.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կոտայք՝ նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 49.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝ նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ամփոփվել է 1 ստուգում։

Կոտայք՝ նախկինում «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված մասնագիտական ստուգման արդյունքում (38 ծառի կոճղ) հաշվարկվել է 1.506.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք:

Վայոցձոր՝ ապօրինի որսի 1 դեպքով (3 հատ քարակաքավ) հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան՝ Գյումրու Օազիս ռեստորանային համալիրից «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ տեղափոխված 1 հատ Ռեզուս Մակակ տեսակի կապիկը տեղափոխվել է ԶՕՕ Ֆաունա-Արտ վերականգնողական կենտրոն՝ կարանտինային բուժման և հետազոտության նպատակով։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք։

Լոռի՝ առանց մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման թույլտվության 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ամփոփվել է 3 ստուգում, 2-ով հաշվարկվել է 4.338.941 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Սյունիք՝ նախկինում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 971.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Լոռի՝ «Մարց Էներջի» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արարատ՝ «Սմբաթ Ավետիսյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.367.941 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք։

Կոտայք՝ հանքի ապօրինի շահագործման 1 դեպքով (տեղահանվել է 1454,2մ3 բազալտանման լեռնային զանգված, որի հետևանքով վնասվել է 1233,8մ2 հողածածկույթ) հաշվարկվել է 39.255 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Իրականացվել է 1 ստուգում։

Սյունիք՝ «Լիճքվազ» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 5.305.237 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 9 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 22.078.837 ՀՀ դրամ:



⬅ Վերադառնալ



 
ecoinspect.am © 2019  logo