Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ



26, դեկտեմբեր 2019

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելման և իրազեկման միջոցառումները ՀՀ Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ՝ Մ.Սանթրոսյանն ու Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ՝ Ն.Աղաբաբյանը ՀՀ Գեղարքունիքի և Լոռու մարզերում հանդիպել են «Սևան ազգային պարկի» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի, կոմունալ տնտեսությունների և մարզերում գործունեություն իրականացնող մի շարք տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են վայրի կենդանիների որսի և ձկնորսության կանոնների, բնության հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված ռեժիմների, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, օգտագործման և վերարտադրության վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1110-Ն որոշման մեջ կատարված լրացումներն ու փոփոխությունները և «Հայաստանի հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1423-Ն որոշումը։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են տնտեսավարողների կողմից բարձրաձայնված բոլոր հարցերին, տրամադրել խորհրդատվական նյութեր և բուկլետներ, նաև հայտնել պատրաստակամություն, իրենց լիազորությունների ու պարտականությունների շրջանակներում, մշտապես օժանդակել և աջակցել տնտեսվարող սուբյեկտներին՝ հնարավոր խախտումները կանխարգելելու նպատակով։



⬅ Վերադառնալ



 
ecoinspect.am © 2019  logo