Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ



26, մարտ 2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն, հետևել Պարետի որոշումներին, նաև զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության և Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները վերահսկողական շրջայց իրականացնելիս Նոր Գեղի - Երևան ճանապարհին կանգնեցրել են առանց համապատասխան փաստաթղթերի սևահող տեղափոխող 36CA657 պետհամարանիշով Կամազ մակնիշի ինքնաթափ բեռնատար։

Կազմվել է համապատասխան արձանագրություն, բեռնատարի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, առգրավված հողը հանձնվել է Աբովյան համայնքի կոմունալ բաժին։

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բոլոր աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով ու ախտահանիչ նյութերով և արտակարգ դրության պայմաններում շարունակում են իրականացնել բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն, հետևել Պարետի որոշումներին, նաև զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց:






⬅ Վերադառնալ




 
ecoinspect.am © 2019  logo