Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ



19, մարտ 2020

Ստուգման արդյունքները կոծկելու և իմ կապը այսպես ասած «փայտի գործով մաֆիայի» հետ չի համապատասխանում իրականությանը.Վիգեն Ավետիսյան

Panorama.am կայքը հարցում է ուղարկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին՝ օրերս հրապարկված «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը կոծկում է անօրինական ծառահատման դեպքերը» վերտառմամբ նյութին արձագանքելու նպատակով:

Ի պատասխան՝ տեսչության ղեկավարը նշել է.

«Ի պատասխան Ձեր 16.03.2020թ․ գրության հայտնում եմ, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2019 թ․ կատարված ստուգման արդյունքներով 2019թ․ դեկտեմբերի 27-ի զեկուցագրի հիման վրա իրականացվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ստուգող խմբի ղեկավար Արթուր Բեգլարյանի կողմից ոչ պատշաճ կերպով է իրականացվել աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում վերջինիս նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը, որի հիման վրա դադարեցվել է նրա լիազորությունները՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով, ինչպես նաև նույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ենթակետով և նույն հոդվածի 6-րդ մասով։

Ստուգման արդյունքները կոծկելու և իմ կապը այսպես ասած «փայտի գործով մաֆիայի» հետ փաստեմ, որ չի համապատասխանում իրականությանը, դա ուղղված է իմ բարի համբավն արատավորելուն, քանի որ ծառայողական քննությունը նշանակվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2019 թ․ կատարված ստուգման ընթացքում պաշտոնատար անձանց գործողությունների օրինաչափությունը պարզելու համար և ծառայողական քննությունն ավարտելուց հետո՝ պարզելով խախտումները, ծառայողական քննության և ստուգման փաթեթներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Նշեմ նաև, որ ծառայողական քննությունը բացվել է 2019թ․ դեկտեմբերի 27-ի զեկուցագրի հիման վրա, իսկ Արթուր Բեգլարյանը ՀՀ գլխավոր դատախազություն գրություն գրել է 2020թ․ հունվարի 30-ին, այսինքն ծառայողական քննությունը սկսելուց հետո։

Միաժամանակ հայտնում եմ, որ իմ ղեկավարության օրոք՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և իրավապահ մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում բուսական աշխարհի պահպանության ոլորտում իրականացված վերահսկողական աշխատանքների շրջանակներում 2019 թվականի ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է 16818 հատ հատված ծառ և 3191 խմ փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք։ Իմ ղեկավարման նախորդած տարվա համեմատ ապօրինի ծառահատումների բացահայտման թիվը 31.2 % -ով, իսկ փայտանյութի ապօրինի տեղափոխման արձանագրված դեպքերը 257.7 %-ով աճել են»,- նշված է panorama.am-ին ուղարկված հաղորդագրության մեջ։

Աղբյուր` Panorama.am



⬅ Վերադառնալ




 
ecoinspect.am © 2019  logo