Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ



04, մայիս 2020

Վերջին օրերին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների աշխատակիցները, փչովի ռետինե մոտորանավակով իրականացրած ստուգայցի արդյունքում Երևանյան լճից դուրս են բերել և առգրավել 4 հատ՝ մոտ 300 մետր ընդհանուր երկարության տիրազուրկ դնովի ձկնորսական ցանց և 12 հատ՝ խեցգետնաորսիչ։ Հրազդանի կիրճում Հրազդան գետից ևս առգրավվել է 3 հատ «Էկրան» տեսակի տիրազուրկ ձկնորսական ցանց:

Առգրավված ապօրինի որսագործիքները վարչական վարույթի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով կոչնչացվեն: Ստուգայցերը շարունակվում են և ընդգրկում են հանրապետության ամբողջ որսահանդակներն ու ջրային տարածքները։

Շնորհակալություն ենք հայտնում «Դրակոն Բոութի» թիավարության հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Մակար Սարգսյանին՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ տրամադրելու համար։







⬅ Վերադառնալ




 
ecoinspect.am © 2019  logo